Որպես մարզիչ աշխատել է «Լեգիա», «Լեխիա» և «Զնիչ» ակումբներում։ 2012 թվականին ընդգրկվել է «Սիբիր» ակումբի մարզչական շտաբում։ Ալեքսեյ Միլլերի՝ պաշտոնից հեռաալուց հետո եղել է գլխավոր մարզչի պաշտոնակատար։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է ՖԱԼ 5 հանդիպում՝ չկչելով ոչ մի պարտություն։ 2013 թվականիհունվարին դարձել է «Պոդբեսկիձե» ակումբի գլխավոր մարզիչ, որը հանդես էր գալիս Էքստրակլասում։ Կուբիցկու գլխավորությամբ թիմը, որ մինչ այդ ամբողջ առաջին տուրում հավաքել էր ընդամենը 6 միավոր, անցել է նախամրցաշրջանային նախապատրաստությունն ու Լեհաստանի առաջնության վերսկսումից հետո հաջորդ 4 խաղերում հավաքել է 5 միավոր՝ զիջելով միայն առաջնության առաջատար «Լեգիային» և բարձրացել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականից։ 2013 թվականիմարտի 21-ին Կուբիցկին դարձել է «Սիբիր» ակումբի գլխաոր մարզիչ՝ կնքելով 2,5 տարվա պայմանագիր[4]։ 2013 թվականիհոկտեմբերի 11-ին ակումբի տնօրենների խորհրդի որոշմամբ «Սիբիր» ակումբը երկկողմանի համաձայնությմբ խզել է Դարիուշ Կուբիցկու հետ պայմանագիրը[5]։